Բարի գալուստ

ՄԱԿ ՓԳՀ Հայաստան - Օգնություն փախստականներին եւ ապաստան հայցողներին

ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, ստեղծել է այս կայքը Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների համար պաշտպանության և ինտեգրման հետ կապված վստահելի և օգտակար տեղեկություններ տրամադրելու նպատակով։

Եթե Դուք կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության, տեղաշարժման ազատության, ապաստանի ընթացակարգերի հասանելիության եւ այլ իրավունքների ու ծառայությունների հասանելիության հետ կապված ունեք լուրջ եւ հրատապ խնդիրներ, եւ բնակվում եք Հայաստանի տարածքում, խնդրում ենք 0 8000 0025 թեժ գծի միջոցով կապ հաստատել մեզ հետ (աշխատանքային ժամեր. ժ. 11:00-18:00, երկուշաբթի-ուրբաթ եւ ժ. 12:00-17:00, շաբաթ-կիրակի):

Թեժ գծի օպերատորները խոսում են հայերեն, ռուսերեն եւ անգլերեն: Ի լրումն, հնարավորինս կկազմակերպվեն այլ լեզուներով թարգմանություններ (որոշ բարդություններ կարող են առաջանալ հազվագյուտ լեզուների դեպքում):

Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի դերն է աջակցել պետական մարմիններին՝ ապահովելու ապաստանի տրամադրման որակյալ ընթացակարգեր, ինչպես նաեւ օգնել կառավարությանը՝ իրականացնելու փախստականների եւ ապաստան հայցողների նկատմամբ հանձնառությունները՝ միջազգային իրավունքին եւ նորմերին համապատասխան: ՄԱԿ ՓԳՀ-ն աջակցում է ապաստան հայցողներին՝ տրամադրելով սոցիալական եւ իրավական խորհրդատվություն եւ դատական ներկայացուցչություն՝ իր գործընկեր կազմակերպությունների միջոցով:

Կարող եք նաեւ կապ հաստատել ՀՀ Միգրացիոն ծառայության հետ՝ աշխատանքային օրերին (երկուշաբթի-ուրբաթ), ժամը 9:00-18:00, հետեւյալ հեռախոսահամարներով՝
+374 60 275 024/ +374 33 275 024/ +374 33 275 034 (ապաստան հայցողների համար)
+374 60 275 028/ +374 60 275 029 (փախստականների համար )
Միգրացիոն ծառայությանը առցանց գրություններ կարող են ուղարկվել [email protected] պաշտոնական էլ-փոստի կամ էլեկտրոնային հարցումների e-request.am միասնական հարթակի միջոցով։

Ձեր հիմնարար իրավունքների եւ ծառայությունների հասանելիությունը, բարեկեցությունը եւ ապահովությունը ՄԱԿ ՓԳՀ-ի հիմնական առաջնահերթություններն են, այդ թվում՝ արտակարգ իրավիճակում։

Այս կայքում կարող եք գտնել տեղեկություններ ստորև նշված թեմաներով՝

Այս կայքը շարունակաբար կթարմացվի։

Խնդրում ենք մեզ տեղեկացնել, եթե ունեք առաջարկություններ (գրելով մեզ էլ-փոստի [email protected] հասցեին)։