Գործընկերներ եւ կոնտակտային տվյալներ

ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում գործող պետական լիազորված մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը միգրացիայի, ապաստանի և քաղաքացիության ոլորտներում։

Գործունեության հիմնական շրջանակը.

  • Ապաստանի հայցի ընդունում և քննում,
  • Փախստականի կարգավիճակի տրամադրում,
  • Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի և այլ փաստաթղթերի տրամադրում,
  • Կառավարության ծառայությունների և օժանդակության ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն,
  • Քաղաքացիություն ստանալու համար դիմումների ընդունում։

Հասցե՝ Հայաստան, ք. Երևան, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 (գլխամասային գրասենյակ), Թաիրովի փ. 14 (օտարերկրացիներին մատուցվող ծառայությունների մասնաճյուղ)
Հեռախոս՝ 84-22
Էլ-փոստ` [email protected]

Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)

ՄԻՊ-ն անկախ պետական պաշտոնատար անձ է, որը հետևում է պետության,
տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից
մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Պաշտպանը նպաստում
է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը։
Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ ապաստան հայցող անձը և փախստականը, ունի
վերոնշյալ կառույցների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված
իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում ՄԻՊ-ի աջակցությունն
ստանալու իրավունք: Անհատները կարող են դիմել ՄԻՊ-ին ինչպես անձամբ, այնպես
էլ իրենց ներկայացուցիչների միջոցով՝ գրավոր կամ բանավոր:

Գործունեության հիմնական շրջանակը.

  • Երկրում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում,
  • Զեկույցների տրամադրում միջազգային կառույցներին,
  • Իրավունքների խախտման վերաբերյալ բողոքների ընդունում,
  • Իրավաբանական աջակցություն և խորհրդատվության տրամադրում,
  • Խորհրդատվության տրամադրում պետական կառույցներին,
  • Հետազոտությունների, առաջարկությունների, կարծիքների հրապարակում,
  • Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքին,
  • Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ,
  • Մարդու իրավունքների մասին վերապատրաստումների տրամադրում,
  • Իրազեկման միջոցառումների իրականացում:

Հասցե` Հայաստան, Երեւան, 0002, Պուշկինի փող. 56ա
Հեռախոս՝ +374 10 537 651, +374 96 116 100
24/7 Թեժ գիծ՝ 116
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք՝ www.ombuds.am

Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ

Փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է:

Գործունեության հիմնական շրջանակը.

Ապահովում է պետության կողմից երաշխավորված, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող անվճար իրավաբանական օգնության տրամադրում ապաստան հայցողներին և փախստականներին:

Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է՝

  • Բանավոր իրավաբանական խորհրդատվություն,
  • Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում (դիմումներ, հայցադիմումներ),
  • Ներկայացուցչություն վարչական մարմիններում և դատարաններում:

Հեռ. +374 10 60 07 14
Հասցե` Հայաստան, Երեւան, 0010, Զաքիյան փող. 7-2, 2-րդ հարկ
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք՝ www.hpg.am

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Գործունեության հիմնական շրջանակը.

  • Փախստականների պաշտպանության կարիքների մշտադիտարկում և ուղղորդումներ,
  • Սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, աջակցություն արտակարգ իրավիճակներում, դեպքերի վարում),
  • Իրավաբանական իրազեկման դասընթացներ փախստականների համար,
  • Առողջապահություն (խորհրդատվություն, ուղղորդումներ, միջամտություններ, դեղորայքի տրամադրում, տնային այցելություններ խոցելի փախստականներին, առաջին օգնության տրամադրում, շահերի պաշտպանություն),
  • Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն,
  • Մարդասիրական օգնություն, ներառյալ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ խոցելի անձանց համար,
  • Տնային խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, առանց ընտանիքի աջակցության մնացած և տնից դուրս գալու անկարող կամ անկողնուն գամված անձանց համար,
  • Դրամական աջակցություն ապաստան հայցողներին և փախստականներին,
  • Ժամանակավոր կացարանի, ներառյալ՝ սոցիալական տների հասանելիության ապահովում,
  • Քաղաքացիություն չունեցող անձանց և քաղաքացիություն չունենալու վտանգի տակ գտնվող անձանց նույնականացում և իրավաբանական աջակցություն (փաստաթղթավորում, ներկայացուցչություն դատարանում):

Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Գարեգին Նժդեհ փ. 42
Հեռախոս՝ +374 10 444 792, +374 77 705 157
Էլ-փոստ` [email protected]
Վեբկայք՝ www.missionarmenia.org
Facebook: www.facebook.com/MissionArmenia

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Գործունեության հիմնական շրջանակը.

  • Խորհրդատվության տրամադրում և ուղղորդում,
  • Թարգմանչական ծառայությունների մատուցում,
  • Տեղեկատվական հանդիպումների կազմակերպում և տեղեկատվական նյութերի տրամադրում,
  • Մոնիթորինգային այցերի իրականացում սահմանային անցման կետեր և դասընթացների կազմակերպում սահմանապահների համար,
  • Կառավարության հաստատած ծրագրին համահունչ՝ դրամական օգնության տրամադրում փախստականներին։
  • ՄԱԿ ՓԳՀ Թեժ գծի վարում և կառավարում, այդ թվում՝ տեղեկատվության տրամադրում ՄԱԿ ՓԳՀ‑ի և նրա գործընկերների գործունեության, ինչպես նաև աջակցության հասանելի ծրագրերի վերաբերյալ։

ՄԱԿ ՓԳՀ Թեժ գիծ՝ 0 8000 0025

Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Պարոնյան փ. 21/1
Հեռախոս՝ +374 60 625 050, +374 60 625 063, +374 95 625 065, +374 55 625 065
Թեժ գիծ՝ 8184
Էլ-փոստ` [email protected]
Վեբկայք՝ www.redcross.am
Facebook: https://www.facebook.com/ArmenianRedCrossSociety

«Ակցիա սովի դեմ» հիմնադրամ

Գործունեության հիմնական շրջանակը.

  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրված և ուղեգրված կոլեկտիվ կացարանների և սոցիալական տների պայմանների գնահատում,
  • Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող, փախստականներով բնակեցված առանձնատների և բնակարանների սոցիալ- տեխնիկական վիճակի գնահատում,
  • Կոլեկտիվ կացարանների, սոցիալական տների և առանձնատների հիմնանորոգման նախագծման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,
  • Կոլեկտիվ կացարանների, սոցիալական տների և առանձնատների հիմնանորոգում,
  • Սոցիալական համախմբման խթանմանը միտված համայնքային աջակցության ծրագրերի իրականացում:

Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Վարդանանց փ. 5Ա, բն. 60
Հեռախոս՝ +374 11 555 080, +374 77 203 708
Էլ-փոստ՝ [email protected]; [email protected]
Վեբկայք` www.accioncontraelhambre.org/en/europa/south-caucasus
Facebook: Action Against Hunger South Caucasus

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոնը աշխատում է բոլոր այն կանանց և նրանց երեխաների հետ, որոնք բախվել են ցանկացած տեսակի ընտանեկան բռնության՝ անկախ սոցիալ- տնտեսական վիճակից և կրթական մակարդակից, ներառյալ՝ փախստական և տեղահանված կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք, գյուղաբնակ կանայք, սեռական և էթնիկ փոքրամասնություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանայք և այլ խոցելի խմբեր:

Գործունեության հիմնական շրջանակը.

  • Սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, դեպքերի վարում, ուղղորդում),
  • Հոգեբանական խորհրդատվություն և թերապիա,
  • Իրավաբանական խորհրդատվություն, իրավունքների պաշտպանություն և դատական ներկայացուցչություն,
  • Ժամանակավոր ապաստանի աջակցություն (բնակարան, սնունդ, կենցաղային և հիգիենիկ պարագաներ),
  • Ընտանեկան բռնության հարցերով 24/7 թեժ հեռախոսագիծ,
  • Շտապ բուժօգնություն,
  • Ուսումնական սեմինարներ ընտանեկան բռնության, կյանքի և ծնողավարության հմտությունների թեմաներով,
  • Տնտեսական հզորացման ծրագրեր (սեմինարներ, ուսուցում, դրամաշնորհներ),
  • Ընտանեկան բռնության և հարակից խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավներ:

Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Սեպուհի փ. 2/1
Հեռախոս՝ +374 60 525 535, +374 99 887 808 (թեժ գիծ)
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք` www.womensupportcenter.org
Facebook: www.facebook.com/WomensSupportCenter

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական հիմնարկում գտնվող ապաստան հայցողները կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ խնդրելով իրենց դիմումն ուղղել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է ապաստան հայցողին հայտնել նրա օրինական իրավունքներն ու պարտավորությունները: Հարցազրույցը եւ ապաստան հայցողների կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները գրանցվում եւ փոխանցվում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն:

Հասցե` Հայաստան, Երեւան, 0061, Արշակունյաց պողոտա 63
Թեժ գիծ՝ +374 10 44 22 73
Վեբկայք՝ www.ced.am