Ապաստան հայցողի վկայականը

Միգրացիոն ծառայություն ապաստանի դիմում ներկայացնելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Ձեզ կտրամադրվի ապաստան հայցողի վկայական:
Այս փաստաթուղթը հաստատում է, որ Դուք Հայաստանում ապաստան եք հայցել, եւ Հայաստանի տարածքում Ձեր գտնվելն օրինական է: Այդ վկայականով Դուք կարող եք ազատ տեղաշարժվել Հայաստանի Հանրապետության տարածքում, իրացնել մի շարք իրավունքներ, օգտվել մի շարք ծառայություններից:
Ապաստան հայցողի վկայականը Ձեզ կտրամադրվի 3 ամիս ժամկետով: Եթե այդ ընթացքում Ձեր ապաստանի դիմումի վերաբերյալ Միգրացիոն ծառայությունը որոշում չկայացնի, ապա վկայականի գործողության ժամկետը կերկարաձգվի եւս 3 ամիս ժամկետով:
Վկայականի գործողության ժամկետը յուրաքանչյուր անգամ կերկարաձգվի 3-ական ամսով մինչեւ վերջնական որոշում կայացվելը (ներառյալ բողոքարկման գործընթացի ավարտը):
Վկայականի կորստի դեպքում հարկ է անհապաղ դիմել Միգրացիոն ծառայություն՝ նոր վկայական ստանալու համար։

Դուք ապաստան հայցողի վկայականը պետք է հանձնեք ՄԾ, եթե`
1. Ձեզ տրամադրվել է ապաստան,
2. Ձեր ապաստան ստանալու մասին դիմումը վերջնական մերժվել է,
3. Դուք հետ եք վերցնում ՀՀ-ում ապաստան ստանալու մասին դիմումը,
4. Դուք մեկնում եք Հայաստանից,
5. վկայականը ենթակա է փոխանակման։