Քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ձեռքբերում

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր. «Յուրաքանչյուր ոք քաղաքացիության իրավունք ունի» (Հոդված 15(1))։

Ով է համարվում «քաղաքացիություն չունեցող անձ»

Հայաստանի կամ որևէ այլ երկրի քաղաքացի չհանդիսացող ցանկացած անձ կարող է դիմել Հայաստանում ապաքաղաքացիության կարգավիճակ ստանալու համար։ Դիմելու իրավունք ունեն երկրում օրինական և ապօրինի հիմունքներով գտնվող անձինք։

Ինչպես դիմել

  • Քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակ ստանալ ցանկացող անձը պետք է դիմում ներկայացնի ՀՀ Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչություն (ՀՀ ԱՎՎ)։
  • Հայտատուն դիմումը կարող է լրացնել իր տիրապետած լեզվով։

Դիմումի ընթացքը

Դիմումն ստանալուց հետո երեք օրվա ընթացքում Ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչությունը, դիմումի հիման վրա, վերջինիս ընթացք է տալիս և գրավոր տեղեկացնում այդ մասին։ Գործի քննության տևողությունը մեկ ամիս է, որը կարող է երկարաձգվել մինչև երկու և ավելի ամիս։ Այս ժամանակաընթացքում դիմումատուի հետ անցկացվում է հարցազրույց։ Հարցազրույցի ժամանակ հայտատուն պետք է իր դիմումը հիմնավորող տեղեկություններ և (կամ) ապացույցներ ներկայացնի։

Որոշում

Ձեր գործի քննությունից հետո Անձնագրային և վիզաների վարչությունը դրական կամ բացասական որոշում է կայացնում։ Հայտատուն գրավոր ծանուցվում է այդ մասին։

Բողոքարկման իրավունք

Դիմումատուն իրավունք ունի բողոքարկել Անձնագրային և վիզաների վարչության կայացրած որոշումը՝ վերջինս ստանալուն հաջորդող 60 օրվա ընթացքում։

Քաղաքացիություն չունեցող անձի փաստաթուղթ

Դրական որոշման դեպքում Անձնագրային և վիզաների վարչությունը դիմումատուին տրամադրում է քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական, որի դիմաց վերջինս 1,500 ՀՀ դրամ է վճարում։

Կոնտակտային տվյալներ.

ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն (ՀՀ ԱՎՎ)

Թեժ գիծ դիմում-բողոքների և առաջարկությունների համար՝ +374 10 370 264

Հասցե՝ Երեւան, Դավիթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 շենք

Վեբկայք՝ www.police.am