ՀՀ Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը Ներքին գործերի նախարարության կառուցվածքում գործող պետական լիազորված մարմին է, որը մշակում և իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունը միգրացիայի, ապաստանի և քաղաքացիության ոլորտներում։
Գործունեության հիմնական շրջանակը.
- Ապաստանի հայցի ընդունում և քննում,
- Փախստականի կարգավիճակի տրամադրում,
- Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի և այլ փաստաթղթերի տրամադրում,
- Կառավարության ծառայությունների և օժանդակության ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն,
- Քաղաքացիություն ստանալու համար դիմումների ընդունում։
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, 0037, Թաիրովի փ. 14
Հեռախոս՝ +374 11 275 015, +374 33 275 024
Էլ-փոստ` [email protected]
Վեբկայք՝ www.migration.am
Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)

ՄԻՊ-ն անկախ պետական պաշտոնատար անձ է, որը հետևում է պետության,
տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից
մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը: Պաշտպանը նպաստում
է խախտված իրավունքների և ազատությունների վերականգնմանը։
Յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ ապաստան հայցող անձը և փախստականը, ունի
վերոնշյալ կառույցների կողմից Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված
իր իրավունքների և ազատությունների խախտման դեպքում ՄԻՊ-ի աջակցությունն
ստանալու իրավունք: Անհատները կարող են դիմել ՄԻՊ-ին ինչպես անձամբ, այնպես
էլ իրենց ներկայացուցիչների միջոցով՝ գրավոր կամ բանավոր:
Գործունեության հիմնական շրջանակը.
- Երկրում մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում,
- Զեկույցների տրամադրում միջազգային կառույցներին,
- Իրավունքների խախտման վերաբերյալ բողոքների ընդունում,
- Իրավաբանական աջակցություն և խորհրդատվության տրամադրում,
- Խորհրդատվության տրամադրում պետական կառույցներին,
- Հետազոտությունների, առաջարկությունների, կարծիքների հրապարակում,
- Աջակցություն մարդու իրավունքների պաշտպանների աշխատանքին,
- Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ,
- Մարդու իրավունքների մասին վերապատրաստումների տրամադրում,
- Իրազեկման միջոցառումների իրականացում:
Հասցե` Հայաստան, Երեւան, 0002, Պուշկինի փող. 56ա
Հեռախոս՝ +374 10 537 651, +374 96 116 100
24/7 Թեժ գիծ՝ 116
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք՝ www.ombuds.am
Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ

Փաստաբանների պալատը օրենքի հիման վրա ստեղծված փաստաբանների մասնագիտական, անկախ, ինքնակառավարվող ոչ առևտրային կազմակերպություն է:
Գործունեության հիմնական շրջանակը.
Ապահովում է պետության կողմից երաշխավորված, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող անվճար իրավաբանական օգնության տրամադրում ապաստան հայցողներին և փախստականներին:
Անվճար իրավաբանական օգնությունը ներառում է՝
- Բանավոր իրավաբանական խորհրդատվություն,
- Իրավաբանական բնույթի փաստաթղթերի կազմում (դիմումներ, հայցադիմումներ),
- Ներկայացուցչություն վարչական մարմիններում և դատարաններում:
Հեռ. +374 10 60 07 14
Հասցե` Հայաստան, Երեւան, 0010, Զաքիյան փող. 7-2, 2-րդ հարկ
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք՝ www.hpg.am
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

Գործունեության հիմնական շրջանակը.
- Փախստականների պաշտպանության կարիքների մշտադիտարկում և ուղղորդումներ,
- Սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, աջակցություն արտակարգ իրավիճակներում, դեպքերի վարում),
- Իրավաբանական իրազեկման դասընթացներ փախստականների համար,
- Առողջապահություն (խորհրդատվություն, ուղղորդումներ, միջամտություններ, դեղորայքի տրամադրում, տնային այցելություններ խոցելի փախստականներին, առաջին օգնության տրամադրում, շահերի պաշտպանություն),
- Հոգեկան առողջություն և սոցիալ-հոգեբանական աջակցություն,
- Մարդասիրական օգնություն, ներառյալ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ խոցելի անձանց համար,
- Տնային խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, առանց ընտանիքի աջակցության մնացած և տնից դուրս գալու անկարող կամ անկողնուն գամված անձանց համար,
- Դրամական աջակցություն ապաստան հայցողներին և փախստականներին,
- Ժամանակավոր կացարանի, ներառյալ՝ սոցիալական տների հասանելիության ապահովում,
- Քաղաքացիություն չունեցող անձանց և քաղաքացիություն չունենալու վտանգի տակ գտնվող անձանց նույնականացում և իրավաբանական աջակցություն (փաստաթղթավորում, ներկայացուցչություն դատարանում):
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Գարեգին Նժդեհ փ. 42
Հեռախոս՝ +374 10 444 792, +374 77 705 157
Էլ-փոստ` [email protected]
Վեբկայք՝ www.missionarmenia.org
Facebook: www.facebook.com/MissionArmenia
Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Գործունեության հիմնական շրջանակը.
- Խորհրդատվության տրամադրում և ուղղորդում,
- Թարգմանչական ծառայությունների մատուցում,
- Տեղեկատվական հանդիպումների կազմակերպում և տեղեկատվական նյութերի տրամադրում,
- Մոնիթորինգային այցերի իրականացում սահմանային անցման կետեր և դասընթացների կազմակերպում սահմանապահների համար,
- Կառավարության հաստատած ծրագրին համահունչ՝ դրամական օգնության տրամադրում փախստականներին։
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Պարոնյան փ. 21/1
Հեռախոս՝ +374 60 625 050, +374 60 625 063, +374 95 625 065, +374 55 625 065
Թեժ գիծ՝ 8184
Էլ-փոստ` [email protected]
Վեբկայք՝ www.redcross.am
Facebook: https://www.facebook.com/ArmenianRedCrossSociety
ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ

Գործունեության հիմնական շրջանակը.
- ՄԱԿ ՓԳՀ Թեժ գծի վարում, տեղեկությունների տրամադրում ՄԱԿ ՓԳՀ-ի և նրա գործընկերների գործունեության և աջակցության հասանելի ծրագրերի մասին,
- Փախստականների կարիքների բացահայտում և գնահատում, անհատական ինտեգրման պլանների մշակում, առաջընթացի դիտարկում,
- Հայոց լեզվի ուսուցում,
- Մասնագիտական ուսուցման և վերապատրաստման հասանելիության ապահովում,
- Աջակցություն աշխատանքի տեղավորման հարցում,
- Փախստականների ինտեգրմանն աջակցող ծառայությունների և հնարավորությունների քարտեզագրում (ներառյալ՝ իրավաբանական օգնություն, առողջապահություն, այլ),
- Համայնքային գործունեություն։
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Լուսինյանց փ. 23,
Հեռախոս՝ +374 10 541 844, +374 55 541 845 (աշխ. օրեր՝ երկուշաբթի-շաբաթ)
ՄԱԿ ՓԳՀ Թեժ գիծ՝ 0 8000 0025
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք` www.kasa.am/fr/
Facebook: KASA Swiss Humanitarian Foundation
«Ակցիա սովի դեմ» հիմնադրամ

Գործունեության հիմնական շրջանակը.
- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ընտրված և ուղեգրված կոլեկտիվ կացարանների և սոցիալական տների պայմանների գնահատում,
- Սյունիքի և Վայոց ձորի մարզերում գտնվող, փախստականներով բնակեցված առանձնատների և բնակարանների սոցիալ- տեխնիկական վիճակի գնահատում,
- Կոլեկտիվ կացարանների, սոցիալական տների և առանձնատների հիմնանորոգման նախագծման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում,
- Կոլեկտիվ կացարանների, սոցիալական տների և առանձնատների հիմնանորոգում,
- Սոցիալական համախմբման խթանմանը միտված համայնքային աջակցության ծրագրերի իրականացում:
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Վարդանանց փ. 5Ա, բն. 60
Հեռախոս՝ +374 11 555 080, +374 77 203 708
Էլ-փոստ՝ [email protected]; [email protected]
Վեբկայք` www.accioncontraelhambre.org/en/europa/south-caucasus
Facebook: Action Against Hunger South Caucasus
Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց աջակցման կենտրոնը աշխատում է բոլոր այն կանանց և նրանց երեխաների հետ, որոնք բախվել են ցանկացած տեսակի ընտանեկան բռնության՝ անկախ սոցիալ- տնտեսական վիճակից և կրթական մակարդակից, ներառյալ՝ փախստական և տեղահանված կանայք, հաշմանդամություն ունեցող կանայք, գյուղաբնակ կանայք, սեռական և էթնիկ փոքրամասնություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող կանայք և այլ խոցելի խմբեր:
Գործունեության հիմնական շրջանակը.
- Սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, դեպքերի վարում, ուղղորդում),
- Հոգեբանական խորհրդատվություն և թերապիա,
- Իրավաբանական խորհրդատվություն, իրավունքների պաշտպանություն և դատական ներկայացուցչություն,
- Ժամանակավոր ապաստանի աջակցություն (բնակարան, սնունդ, կենցաղային և հիգիենիկ պարագաներ),
- Ընտանեկան բռնության հարցերով 24/7 թեժ հեռախոսագիծ,
- Շտապ բուժօգնություն,
- Ուսումնական սեմինարներ ընտանեկան բռնության, կյանքի և ծնողավարության հմտությունների թեմաներով,
- Տնտեսական հզորացման ծրագրեր (սեմինարներ, ուսուցում, դրամաշնորհներ),
- Ընտանեկան բռնության և հարակից խնդիրների վերաբերյալ իրազեկման արշավներ:
Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Սեպուհի փ. 2/1
Հեռախոս՝ +374 60 525 535, +374 99 887 808 (թեժ գիծ)
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք` www.womensupportcenter.org
Facebook: www.facebook.com/WomensSupportCenter
Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական հիմնարկում գտնվող ապաստան հայցողները կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ խնդրելով իրենց դիմումն ուղղել Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է ապաստան հայցողին հայտնել նրա օրինական իրավունքներն ու պարտավորությունները: Հարցազրույցը եւ ապաստան հայցողների կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները գրանցվում եւ փոխանցվում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն:
Հասցե` Հայաստան, Երեւան, 0061, Արշակունյաց պողոտա 63
Թեժ գիծ՝ +374 10 44 22 73
Վեբկայք՝ www.ced.am
Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ)

ՄՄԿ-ն նպաստում է միգրացիայի մարդասիրական եւ կանոնավոր կառավարմանը, ինչպես նաեւ միգրանտների մարդու իրավունքների արդյունավետ պահպանմանը եւ անհրաժեշտության դեպքում համագործակցում համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ դյուրացնելով փախստականների, տեղահանված անձանց, միգրանտների եւ միջազգային միգրացիոն ծառայությունների կարիք ունեցող այլ անձանց կամավոր վերադարձը եւ վերաինտեգրումը:
Հասցե` Հայաստան, Երեւան, 0010, Պետրոս Ադամյան փող. 14
Հեռախոս՝ +374 10 58 56 92
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք՝ www.iom.int/countries/armenia