Հաղորդում խարդախության ու կոռուպցիայի մասին

Ի՞նչ է խարդախությունը։

Խարդախությունը ցանկացած գործողություն է, որի նպատակը ուրիշին դիտավորությամբ մոլորեցնելով՝ օգուտ ստանալն է։

ՄԱԿ ՓԳՀ-ի բոլոր ծառայություններն անվճար են։ Մի՛ վստահեք որևէ անձի կամ կազմակերպության, որը ձեզնից պահանջում է վճարել ՄԱԿ ՓԳՀ-ի կամ իր գործընկերների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց։ Եթե Ձեզնից պահանջում են գումար, կամ որևէ ծառայություն, այդ թվում՝ սեռական բնույթի, ապա այդ մասին պետք է անհապաղ հաղորդել ՄԱԿ ՓԳՀ-ին և (կամ) ոստիկանության մոտակա բաժանմունք։ 

Հիշե՛ք, որ ՄԱԿ ՓԳՀ-ի ցանկացած ծառայություն, որը Ձեզ է առաջարկվում գումարի դիմաց, խարդախություն է։ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աշխատանքի և ծառայությունների մասին ստույգ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի Ֆեյսբուքի պաշտոնական էջ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի վեբկայք։

Անհապաղ տեղեկացրե՛ք գումարի փոխհատուցում, ֆինանսական կամ ցանկացած տեսակի աջակցություն, գումարի կամ այլ ծառայությունների դիմաց կեղծ հայց կամ փաստաթուղթ առաջարկող խարդախների մասին։ Այս առաջարկները կարող եք ստանալ թե՛ անձամբ, թե՛ սոցիալական ցանցերի, այդ թվում՝ Facebook-ի, YouTube-ի, WhatsApp-ի, Viber-ի և Telegram-ի միջոցով։

Այսպիսի սուտ և կեղծիք առաջարկող անձինք փորձում են օգտվել Ձեր վիճակից։ Ամեն գնով խուսափե՛ք նման մարդկանցից։ Ոչ մի պարագայում մի՛ հավատացեք նրանց։ Նրանք կարող են համոզիչ ապացույցներ ներկայացնել իրենց և ՄԱԿ ՓԳՀ-ի կապի վերաբերյալ։ Մի՛ հավատացեք նրանց։ Այդ մարդկանց միայն ձեր գումարն է հետաքրքրում։ Զգոն եղե՛ք և մի՛ խաբվեք։ Հիշե՛ք, որ ՄԱԿ ՓԳՀ-ի ծառայություններն անվճար են։

Ինչպե՞ս ներկայացնել բողոք խարդախության մասին

  • Ձեր բողոքը կարող եք ուղարկել ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի հետեւյալ էլ-հասցեներին՝ [email protected], [email protected]։
  • Ձեր բողոքը կարող եք գցել «Բողոքների արկղի» մեջ։ Դրանք տեղադրված են ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի մուտքի մոտ։
  • Ձեր բողոքը կարող եք փակ ծրարով ներկայացնել ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր կազմակերպության երևանյան գրասենյակ՝ ՄԱԿ ՓԳՀ-ին առձեռն հանձնման համար։
  • Ձեր բողոքը կարող են ուղարկել նաև ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակի հասցեով՝ Հայաստան, 0010, Երևան, Պետրոս Ադամյան փողոց, 14 շենք։

Կարևոր հարցեր

  • ՄԱԿ ՓԳՀ-ն չափազանց լրջորեն է մոտենում բոլոր դիմում-բողոքներին և հետևողականորեն զբաղվում դրանցից յուրաքանչյուրի ընթացքով։
  • Խնդրում ենք հաշվի առնել, որ բողոք ներկայացնելը որևէ կերպ չի ազդում ՄԱԿ ՓԳՀ-ում քննվող Ձեր գործի վրա։
  • Բողոքները կարող են անանուն ներկայացվել։
  • Ձեր բողոքում խնդրում ենք ներկայացնել Ձեզ հայտնի բոլոր փաստերն ու ապացույցները։
  • ՄԱԿ ՓԳՀ-ի հետ ունեցած հաղորդակցությունը լիովին գաղտնի է պահվում։

ՄԱԿ ՓԳՀ-ի աշխատակցի կամ ՄԱԿ ՓԳՀ գործընկեր կազմակերպության աշխատակցի գործած խարդախություն կամ կոռուպցիա

Ի՞նչ է կոռուպցիան. մյուս կողմի գործողությունների վրա ոչ պատշաճ կերպով ներգործելու նպատակով որևէ արժեքավոր իր առաջարկելը, տալը, ստանալը կամ հայցելը (ուղղակի կամ անուղակի)։

Ի՞նչ է սեռական շահագործումը. խոցելի դիրքի ցանկացած փաստացի չարաշահում կամ դրա փորձը՝ սեռական նպատակներով։ Միավորված ազգերի կազմակերպության բոլոր գործակալությունների և ՀԿ գործընկերների անձնակազմերի անդամների կողմից կատարվող սեռական շահագործումն ու չարաշահումը անընդունելի և արգելված վարքագիծ է։  

Ինչպե՞ս բողոք ներկայացնել ՄԱԿ ՓԳՀ-ի անձնակազմի անդամի դեմ

Եթե Ձեզ հայտնի են տեղեկություններ այն մասին, որ ՄԱԿ ՓԳՀ-ի անձնակազմի անդամները, կամ ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկերների կամ կապալառուների անձնակազմի անդամները ներգրավված են կոռուպցիայի, շահագործման (այդ թվում՝ սեռական շահագործման), խարդախության, կամ սեռական չարաշահման մեջ, այդ մասին անհապաղ և ուղղակիորեն հաղորդե՛ք ՄԱԿ ՓԳՀ-ի Գլխավոր տեսուչի գրասենյակ (ԳՏԳ), որի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում։  

Գլխավոր տեսուչի գրասենյակի հետ վարվող հաղորդակցությունը լիովին գաղտնի է պահվում։